Ռուսաստանը քիմիական զենքի ոչնչացման վրա կծախսի 9 մլրդ դոլար

Մինչև 2015թ. Ռուսաստանը քիմիական զենքի ոչնչացման վրա կծախսի մոտավորապես 9 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Զարգացման և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովը՝ Մոսկվայում կայացած՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի 68-րդ նստաշրջանում:   

2012թ. ապրիլի 29-ի դրությամբ՝ Ռուսաստանում ոչնչացվել է 24.962 տոննա թունավոր նյութ, որը համապատասխանում է ոչնչացված ծրագրով նախատեսված քանակին: Ներկայումս Ռուսատանը ոչնչացրել է ունեցած քիմիական զենքի 62.5 տոկոսը:

Կալամանովը նշել է, որ ծրագված է Ռուսաստանի քիմիական զենքի ողջ ծավալը ոչնչացնել մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվում էր աշխարհում առկա քիմիական զենքի ողջ ծավալը ոչնչացնել մինչև 2012թ.-ը: Սակայն Ռուսաստանը և ԱՄՆ-ն մինչև 2012թ. չէին կարող հասնել քիմիական զենքի լիովին ոչնչացման և ժամկետները երկարացվեցին մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը:

Աղբյուր՝ Россия потратит на уничтожение химического оружия порядка 9 млрд долларов к 2015 году

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *