Ադրբեջանի զինված ուժերն ունեն 6 նոր գեներալ

Հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի օրվան ընդառաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրերով զինված ուժերի թվով 6 գնդապետի շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Բարձրագույն սպայական կոչման են արժանացել

  • Ջաբրայիլով Ֆահրեդդին Մովսում օղլուն
  • Ջաբրայիլով Խագանի Սարդար օղլուն
  • Հասանով Հիքմեթ Հուսեյն օղլուն
  • Քյազիմով Վասիֆ Ռամիզ օղլուն
  • Մազանով Իլգար Աբբաս օղլուն
  • Սաֆարով Իդրիս Մամեդ օղլուն

Բացի այդ, գեներալ-լեյտենանտի կոչում են ստացել 5 հոգի, ովքեր նախկինում ունեցել են գեներալ-մայորի կոչում։ Նրանք են՝

  • Բաբաև Էլշադ Չինգիզ օղլուն
  • Ջաֆարով Էյվազ Մամմեդ օղլուն
  • Օսմանով Նիզամ Ռամազան օղլուն
  • Փիրիև Հեյդար Քամալ օղլուն
  • Թահիրով Ռամիզ Ֆիրուդին օղլուն

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 26-ին, Ադրբեջանում տոնում են զինված ուժերիի կազմավորման 96 ամյակը։ Որպես զինուժի հիմնադրման տարեթիվ հարևան երկրում ընդունում են 1918 թվականը, երբ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունում կազմավորվեց առաջին առանձին կորպուսը։

2 responses to “Ադրբեջանի զինված ուժերն ունեն 6 նոր գեներալ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 22-28 | Ռազմ.info

  2. Pingback: Բարդայի կորպուսի հրամանատարը՝ Ադրբեջանի զինուժի մարտական կորուստների «քավության նոխազ» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *