Պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հունիսի 25-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ում նույն օրն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրները։

Քննարկվել են նաև հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

One response to “Պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 22-28 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *