Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլըին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով շնորհվել է գնդապետի զինվորական կոչում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Վագիֆ Դարգահլըն ծնվել է 1969-ին՝ Բաքվում։ 1991-ին ընդունվել է Ուկրաինայի Լվով քաղաքի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանի ռազմական լրագրության բաժին։
1992-ից ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ պաշտպանության նախարարության քարտուղարությունում և տեղեկատվական վարչությունում։
Հավելենք, որ հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման օրվան ընդառաջ, զինվորական կոչումներ ու պարգևներ են ստացել նաև պաշտպանական գերատեսչության մի շարք այլ աշխատակիցներ։