Հրադադարը խախտվել է շուրջ 300 անգամ

ԼՂ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական  դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *