Մահացել է մայիսի 16-ին վթարի ենթարկված ադրբեջանցի սպան

Օրերս Ադրբեջանում՝ Շիրվանի քաղաքային հիվանդանոցում, մահացել է ներքին զորքերի՝ դեռևս 2014-ի մայիսի 16-ին ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ ընկած սպա, լեյտենանտ Յուսիֆով Արիֆ Օրուջ օղլուն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Հաքքըն» լրատվակայքը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Յուսիֆովը Mercedes ավտոմեքենայի ղեկին բախվել էր ավտոճանապարհի կողքի ծառին։ Վթարի հետևանքով տուժել էին նաև Յուսիֆովի 2 ծառայակիցները՝ լեյտենանտ Օրհան Ղուրբանովն ու կրտսեր սերժանտ Ազամաթ Մամեդովը։

Հավելենք նաև, որ հունիս ամսվա ընթացքում սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում գրանցված մահվան հայտնի դարձած 8-րդ դեպքն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *