Վրաստանում է Լատվիայի պաշտպանության նախարարը

Պաշտոնական այցով Վրաստանում է Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը։ Նրան ընդունել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության նախարար Իրակլի Ալասանիան։

Վրաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները

Վրաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը։
Հավելենք, որ պատվիրակության կազմում է նաև Լատվիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մարիուս Վելիչկան, որին ընդունել է Վրաստանի ՊՆ տեղակալ Միխաիլ Դարչիաշվիլին։

Հանդիպմանը վրացական կողմը ներկայացրել է, թե ինչ առաջընթաց է գրանցել պաշտպանական համակարգում։ Մասնավորապես շեշտվել են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ջանքերը, բարեփոխումները զինված ուժերում, ինչպես նաև ռազմական բազաների ենթակառուցվածքների հարցերը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր։

Հունիսի 26-28-ը Մարիուս Վելիչկան մասնակցելու է «Վրաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը» թեմայով կոնֆերանսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *