Հայկական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Համապատասխան հրամանագիրը հունիսի 25-ին ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Նշենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող, 1995 թվականին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info