Հյուսիսային Կորեան պաշտպանության նոր նախարար ունի

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետությունում պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Չան Չոն Նամը։ Հայտնի է նաև, որ պաշտպանության նորանշանակ նախարարը Գլխավոր շտաբի նախկին պետ Հյոն Յոն Չխոլն է։

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը և բարձրաստիճան զինվորականներ

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը և բարձրաստիճան զինվորականներ

Այս մասին հայտնում է ճապոնական Radio-Press լրատվական գործակալությունը, որը զբաղվում է Փհենյանի ռադիո և հեռուստատեսության նյութերի վերլուծությունով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման փոփոխության պատճառները դեռևս չեն հստակեցվում։ Սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հաճախ է ռազմական գերատեսչությունում փոփոխություններ անում։ Տոկիոյում ենթադրում են, որ դա արվում է զինված ուժերի վերնախավին խիստ հսկողության տակ պահելու համար։

Նշենք, որ ընդամենը վերջերս՝ ապրիլին, Հյուսիսային Կորեայում զինված ուժերի քաղաքական գծով գլխավոր ղեկավար էր նշանակվել Հվան Բյոն Սոն։

Տեղեկացնենք, որ դա փհենյանական հիերարխիայում ավելի բարձր պաշտոն է, քան պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարին Կիմ Չեն Ընն իր կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Չժոնին, նշանակեց կուսակցական մարմնի ղեկավար, որը պատասխանատու է երկրի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *