Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 25

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են զինվել։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

15։55- Իրաքի օդուժի հարվածների հետևանքով այսօր 40-ից ավել զինյալ է սպանվել։ Իրաքի զինուժը հարվածներ է հասցրել մի քանի ուղղությամբ։

 15։50- ՄԱԿ-ի տրամադրած տեղեկություններով՝ Իրաքում ԻԼԻՊ-ի ու կառավարական զորքերի բախումների հետևանքով հազարից ավել խաղաղ բնակիչ է զոհվել։

15։30- Իրաքում իրադարձությունների զարգացմանը զուգահեռ Թուրքիայի քաղաքացի հազարավոր աշխատողներ լքել են այդ երկիրը։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրաքը լքել է այդ երկրում աշխատող Թուրքիայի 9000 քաղաքացի։

12։30- Պենտագոնը տեղեկացրել է, որ Իրաքում ստեղծված իրավիճակի պատճառով մերձավորարևելյան այդ երկրում տեղակայել է 130 ամերիկացի ռազմական հրահանգիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *