Ադրբեջանում այսօր՝ հունիսի 25-ին, մեկնարկել է համազորային զորավարժություն, որին, բացի պաշտպանության նախարարությունից, մասնակցում են պետական սահմանապահ ծառայության և ներքին զորքերի ներկայացուցիչները։
Զորավարժությունն անցկացվում է Ադրբեջանի ՊՆ Գարահեյբաթ զորավարժարանում։
Վարժանքներին հետևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, այլ բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Աղբյուրը չի հստակեցնում, թե որքան են տևելու վարժանքները և որքան տեխնիկա և անձնակազմ է ներգրավված։