Թուրքիայում հունիսի 23-ին մեկնարկել է Միացյալ Նահանգների, Իսպանիայի և Հունգարիայի զինված ուժերի մասնակցությամբ «Ըշըք-2014» (Լույս-2014) միջազգային զորավարժությունը։ Զորավարժությունը, որն անց է կացվում Քոնիայի Երրորդ կենտրոնական ավիաբազայում, շարունակվելու է մինչ հունիսի 27-ը։
Թուրքիան զորավարժությանը ներկայացել է ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ժանդարմերիայի և հատուկ նշանակության զորքերի 120 զինծառայողով։ Բացի վերոնշյալ զորատեսակների անձնակազմերը, վարժանքներին մասնակցում են նաև թուրքական զինուժի 13 ուղղաթիռ և 7 ինքնաթիռ։
Միացյալ Նահանգները ներկայացել է 1 միավոր MC-130 ինքնաթիռով և 17 հոգանոց անձնակազմով, Իսպանիան՝ 1 միավոր CN-295 բեռնատար ինքնաթիռով և 20 հոգանոց անձնակազմով, իսկ Հունգարիան՝ 10 հոգանոց անձնակազմով։
Զորավարժության ժամանակ մասնակիցները փորձելու են կատարելագործել համագործակցությունը, խաղարկել ռազմական գործողությունների մի քանի հնարավոր սցենարներ։
Բացի այդ, 15 պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Հունաստանը, Պակիստանը, զորավարժությանը հետում են դիտորդի կարգավիճակով։
Pingback: Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Թուրքիայում կազմակերպվող զորավարժությանը | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում մեկնարկել է միջազգային որոնողափրկարարական զորավարժություն | Ռազմ.info