Պաշտպանության բանակում հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել

Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող, 1995 թվականին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

Պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

2 responses to “Պաշտպանության բանակում հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 22-28 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *