Վրաստանի պաշտպանության նախարարը ողջունել է Ադրբեջանն ու դրա բանակը

Թբիլիսիում 2014-ի հունիսի 23-ին անցկացվել է Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 96-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որի ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Ալասանիան հայտնել է, որ տոնի կապակցությամբ զանգահարել է նաև իր ընկերոջը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ու շնորհավորել վերջինիս զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ։

Միջոցառման ժամանակ Ալասանիան շնորհավորելով Ադրբեջանի ժողովրդին նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական, տնտեսական, ինչպես նաև ռազմական ու ռազմավարական սերտ հարաբերություններ։

Իր ուղերձը պաշտպանության նախարար Ալասանիան եզրափակել է «մենք ողջունում ենք Ադրբեջանն ու դրա բանակն» արտահայտությամբ։

Հավելենք, որ Ադրբեջանում զինված ուժերի օրը հունիսի 26-ն է, իսկ որպես դրանց կազմավորման տարեթիվ հարևան երկրում ընդունում են 1918 թվականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *