Վիճակագրություն. 2001-ից ի վեր ԱՄՆ-ն կորցրել է 418 անօդաչու թռչող սարք

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականն անցկացրել է հետազոտություն, որում փորձել է ստանալ վիճակագրություն, թե ԱՄՆ բանակի քանի անօդաչու թռչող սարք է վթարվել 2001-ից ի վեր։ Դրանց ընդհանուր թիվը 418 է, ինչը գրեթե հավասար է մարտական ինքնաթիռների մասնակցությամբ գրանցված վթարների թվին։ Հետազոտությունում նշվում է, սակայն, որ ինքնաթիռների համեմատ ԱԹՍ-ները կատարում են անհամեմատ քիչ ժամերի թռիչք, ուստի ստացվում է, որ իրենց հուսալիությամբ դրանք զիջում են ինքնաթիռներին։

Ամերիկյան վթարված ԱԹՍ

Ամերիկյան վթարված ԱԹՍ

Պենտագոնում սահմանված է ԱԹՍ-ների մասնակցությամբ միջադեպերի դասակարգման «Ա» և «Բ» աստճան։ Առաջին կարգին են դասվում այն վթարենրը, որոնց դեպքում ԱԹՍ-ն այլևս ենթակա չէ հետագա շահագործման կամ կրած վնասը գնահատվում է ավելի քան 2 միլիոն դոլար։

2001-ից ի վեր գրանցվել է «Ա» կարգի թվով 194 վթար, որոնց գերակշիռ մասը Աֆղանստանում, ԱՄՆ-ում և Իրաքում։ Հարկ է, նշել, որ այս կարգին դասվող միջադեպերի շուրջ 25 տոկոսը գրանցվել է հենց ԱՄՆ տարածքում։ «Բ» կարգին դասվում են այն միջադեպերը, որոնց ժամանակ կրած վնասը գնահատվել է 500.000-ից մինչև 2 միլիոն ամերիկյան դոլար։ 2001-ից ի վեր գրանցվել է այդպիսի 224 միջադեպ։

Ինչ վերաբերում է վթարի պատճառներին, ապա նշենք, որ դրանք հիմնականում լինում են օպերատորների սխալի, տեխնիկական անսարքությունների և կառավարման համակարգում տեղ գտած թերություների պատճառով։ Ինչպես կարելի է նկատել, մարտական կորուստներին դասվող որևէ միջադեպ չի նշում։

Պարբերականը նշում է, որ օպերատորների սխալի պատճառով գրանցված միջադեպերի զգալի մասից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱԹՍ-ներն ունակ լինեին հայտնաբերել արգելքներն ու ինքնուրույն շրջանցեին դրանք։ Ներկայումս ԱՄՆ-ում տարվում են աշխատանքներ նման համակարգի՝ ԱԹՍ-ների վրա կիրառման ուղղությամբ, իսկ մինչ այդ սահմանվել է, որ ԱՄՆ տարածքում իրականացվող թռիչքների ժամանակ վթարից խուսափելու նպատակով ԱԹՍ-ները պետք է ուղեկցեն ինքնաթիռով։

One response to “Վիճակագրություն. 2001-ից ի վեր ԱՄՆ-ն կորցրել է 418 անօդաչու թռչող սարք

  1. Pingback: Աֆղանստանում կործանվել է ՆԱՏՕ-ի անօդաչուներից մեկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *