Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 15-21

Վրաստանում զինվորական համազգեստը կընտրվի մրցութային կարգով։ Ավարտվել է ԱՄՆ բանակի զինծառայողների հետ համատեղ անցկացվող Agile Spirit 2014 զորվարժությունը։ Վրաստանը կվաճառի ռազմաօդային ուժերի ավիապարկում առկա 12 միավոր Սու-25 գրոհիչներից 6-ը։ Հաստատվել է ազգային ռազմական ռազմավարությունը։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

” Վրաստանի ռազմական ոստիկանությունը նշել է կազմավորման 9-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է անցկացվել հունիսի 16-ին՝ պաշտպանության նախարարությունում։

” Հունիսի 17-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում բաց դռների օր էր, որի նպատակն էր վերհանել զինվորական համազեստի լավագույն նմուշը։ Այցելուներին ներկայացված էին ինչպես վրաստանյան, այնպես էլ արտասահմանյան բանակների համազգեստներ։

” Հունիսի 17-ին մայրաքաղաք Թբիլիսիի արվարձաններում տեղակայված Վիզիանի ռազմաբազայում ավարտվել է ԱՄՆ բանակի զինծառայողների հետ համատեղ անցկացվող Agile Spirit 2014 զորավարժությունը։ Դրանում ներգրավված են եղել Վրաստանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև ԱՄՆ բանակի ծովային հետևակի կորպուսի զինծառայողներ։

” Վրաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է վաճառել ռազմաօդային ուժերի ավիապարկում առկա 12 միավոր Սու-25 գրոհիչներից 6-ը։ Այս մասին հունիսի 19-ին հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Չաչիբայան։

” Հունիսի 17-ին Վրաստանի կառավարութունը հաստատել է ազգային ռազմական ռազմավարությունը։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ կառավարության նիստից հետո։

” Հունիսի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Ալասանիան հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ռազմավարության և միջազգային անվտանգության նախարար Էնդրյու Մուրիսոնին։ Հանդիպումը կայացել է Իրակլի Ալասանիայի՝ Մեծ Բրիտանիա և Իռլանդիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

” Վրաստանի զինված ուժերի մեխանիզացված 4-րդ բրիգադի վաշտը շուտով կմիանա Աֆղանստանում իրականացվող Resolute Support (վճռական աջակցություն) առաքելությանը։ Այդ նպատակով ընտրված զինծառայողները վերապատրաստում կանցնեն Գերմանիայում տեղակայված ռազմաբազաներում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

One response to “Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 15-21

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 15-21 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *