Վրաստանը վաճառում է իր 12 միավոր Սու-25 գրոհիչներից 6-ը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է վաճառել իր 12 միավոր Սու-25 գրոհիչներից 6-ը, իսկ վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Վրաստանի զինված ուժերի զարգացմանը։

Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները

Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները

Այս մասին հունիսի 19-ին հայտարարել է Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբ պետի տեղակալ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան:

«Զինված ուժերի ավիացիոն պարկը թարմացման կարիք ունի։ Դրանց թվում են 6 միավոր Սու-25 գրոհիչները կան, որոնք վաճառքի ենթակա են, քանի որ ամորտիզացված են և հնարավոր չէ վերանորոգել։ Ինքնաթիռները հնարավոր չէ օգտագործել իրենց հնացման պատճառով։ Սու-25-երի վաճառքն օրակարգում է, բայց ժամկետներ չեն հստակեցվում։

Պաշտպանության նախարարության նպատակը ավիացիոն պարկի թարմությունն ու նոր սպառազինությամբ համալրումն է»,- հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը:

Վրաստանի ռազմաօդային ուժերը, ըստ բաց աղբյուրներում եղած տվյալների, ունի 12 միավոր տարբեր մոդիֆիկացիայի Սու-25 գրոհիչներ:

Սու-25 կործանիչն առաջին անգամ օդ է բարձրացել 1975 թվականին: Սերիական արտադրության է հանձնվել 1981 թվականից:

Սպառազինված է Ռ-60 կառավարվող հրթիռներով,30մմ տրամաչափի ԳՇ-30-2 թնդանոթով, ինչպես նաև ավիառումբերով: Հավելյալ սպառազինության համար գրոհիչներն ունեն 10 կախոցի հնարավորություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *