Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 20

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են զինվել։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

18:20- Իրաքի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է պատրաստել, որում ներկայացված են օդային հարվածներն իսլամիստների դիրքերի և շարասյունների վրա։

17։00- Իսլամիստներին հաջողվել է տիրել Սակլավիե ավանին, որը Բաղդադից արևմուտք գտնվող Ֆալուջա քաղաքի մոտակայքում է։ Ավանում գտնվող զորամասի վրա հարձակման հետևանքով իրաքյան ուժայինները 5 զինծառայող և ռազմական տեխնիկա են կորցրել։

15։30- Բաղդադում շիաները սկսել են զինվել՝ ԻԼԻՊ-ի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար։ Բաղդադի հյուսիսում բնակիչների մի մասն արդեն սկսել է տարատեսակ զենքերով շրջել։

12։30- «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետությունն» ինքնաշեն զրահափոխադրիչ է ստացել, որը երևում է համացանցում տարածվող լուսանկարից։ Ըստ ամենայնի, իսլամիստները բեռնատարի վրա  զրահ են ավելացրել, ինչպես նաև գնդացիր տեղարել։

Իսլամիստների զրահափոխադրիչը

Իսլամիստների զրահափոխադրիչը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *