Հայկական կողմը հերքում է Թովուզի բնակիչների վրա կրակ արձակելու ադրբեջանական կողմի տեղեկությունը

Ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել, թե իբր «Թովուզի ուղղությամբ հունիսի 19-ին ՀՀ ԶՈւ դիրքապահների արձակած կրակից վիրավորվել են խաղաղ բնակիչներ»։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը՝ հավելելով, որ հայկական զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմը։

Ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության՝ «հայկական կողմի կրակից» վիրավորվել են Ալիբեյլի գյուղի 45-ամյա բնակիչ Ինայաթ Ալիևան (ըստ աղբյուրի՝ բեկորային վիրավորում), նույն գյուղի 72-ամյա բնակիչ Քարագյոզ Նաջիևան և նրա 5-ամյա թոռնուհին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *