Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Հնդկաստանից վերադառնալիս այցելել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ալիևը Ռոգոզինի հետ հանդիպմանը նշել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են։ Ադրբեջանի նախագահը շեշտել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։
Ռոգոզինը, ով ՌԴ-Ադրբեջան համատեղ հանձնաժողովի համանախագահն է, նշել է, որ հույս ունի՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը հետագայում ևս կընդլայնվի։
Հանդիպմանը կողմերը քննարկել են այլ հարցեր ևս։
Հանդիպումից հետո Ռոգոզինն իր ֆեյսբուքյան էջում Ալիևի հետ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով այն այսպես. «Դելիից տուն վերադառնալու ճանապարհին որոշեցի այցելել նաև Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահին»։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 15-21 | Ռազմ.info