Ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս ՊԲ զինծառայող է զոհվել

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։

Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ է ունեցել։ Հակառակորդի դեմ մարտում զոհվել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը։

Հայկական Times.am լրատվակայքը, հղելով սեփական աղբյուրներին, նշում է, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի ընթացքում զոհեր է ունեցել։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտնել է, որ «գիշերն արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում զինծառայողը սպանել է ծառայակցին, ծանր վիրավորել ևս մեկին, ինչից հետո ինքնասպան է եղել»։

Դեռևս հստակ չէ՝ արդյոք Ադրբեջանն այս միջադեպով փորձում է կոծկել Մարտունու ուղղությամբ դիվերսիայի ժամանակ իր կորուստները, թե սա առանձին դեպք է, որը կապ չունի դիվերսիայի հետ։

2 responses to “Ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս ՊԲ զինծառայող է զոհվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 15-21 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *