ՌԴ Սու-34 ռմբակոծիչները մարտական հերթապահություն են իրականացնելու Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ (վիդեո)

Հունիսի 16-ին Ռուսաստանի Ռոստովի շրջան է ժամանել Սու-34 ռմբակոծիչների հերթական խմբաքանակը։ Երեք ինքնաթիռ հիմնական մարտական հերթապահություն են կատարելու Ուկրաինայի սահմանին մոտ։

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Նշենք, որ ռազմական օդանավակայան ժամանած նոր ռմբակոծիչները փորձարկումներ են իրականացնում։ Ի տարբերություն իր նախորդների՝ նոր Սու-34-երը հագեցած են նավիգացիոն նոր համակարգերով։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նոր ինքնաթիռներն առաջին հերթին փոխարինելու են Սու-24Մ հնացած ինքնաթիռներին։

Տեղեկացնենք, որ ռուսաստանյան Սուխոյ ավիաշինական ընկերությունը 2014-ի հունիսի 10-ին ՌԴ պաշտպանության նախարարությանն է փոխանցել Սու-34 ճակատային ռմբակոծիչների առաջին խմբաքանակը։

Հայտնի է, որ 2013-ին կնքված պայմանագրով ընկերությունն ինքնաթիռներ կմատակարարի զինված ուժերին մինչև 2020 թվականը, իսկ պատվերի նախնական քանակը 92 միավոր է։

Հանձնման-ընդունման հանդիսավոր արարողությունը կայացել է Նովոսիբիրսկի ավիաշինական գործարանում, որտեղից էլ ճակատային ռմբակոծիչները կատարել են ռազմաօդային ուժերի կազմում իրենց առաջին թռիչքը և ուղղություն վերցրել մշտական տեղակայման ավիաբազաներ։

Սու-34 ճակատային ռմբակոծիչը կարող է զարգացնել մինչև 1 900 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ Ինքնաթիռը կարող է մարտական խնդիրներ կատարել մինչև 4000 կմ հեռավորության վրա։ Սպառազինությունում Սու-34-ն ունի 1 հատ 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և ամրացման 12 կետ՝ մինչև 8 000 կգ ընդհանուր զանգվածով ռումբ և հրթիռային սպառազինություն կրելու հնարավորությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *