Թուրքիան այժմ էլ հույներին մեղադրում է իր ջրային տարածք ներխուժելու համար

Թուրքիայի զինված ուժերն Էգեյան ծովի օդային տարածքում Հունաստանի հետ վերջին օրերին շարունակվող լարված իրավիճակից հետո այժմ էլ հույներին մեղադրում են թուրքական ջրային տարածքները ներխուժելու համար։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ հունիսի 17-ին Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը երեկոյան ժամերին շուրջ 42 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում։

Թուրքական կողմի զգուշացումներից հետո հունական պարեկային կատերը հեռացել է Թուրքիայի ջրային սահմաններից։ Ստեղծված իրավիճակը լուրջ միջադեպերի չի բերել։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։

Ավելի վաղ թուրքական զինուժը հայտնել էր, թե Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները խանգարել են թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքին։

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։

 

2 responses to “Թուրքիան այժմ էլ հույներին մեղադրում է իր ջրային տարածք ներխուժելու համար

  1. Pingback: Թուրքիան կրկին հույներին մեղադրում է իր ջրային տարածք ներխուժելու համար | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքերը կրկին Հունաստանին մեղադրում են օդային սահմանը խախտելու համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *