Ռուսաստանյան «Ստրիժի» ավիացիոն խումբը ավիաշոու կցուցադրի Երևանում

Հայաստանի Էրեբունի օդանավակայանում հունիսի 23-ին ժամը 11-ին հայտարարվել է բաց դռների օր, որի ժամանակ ռուսաստանյան բարձրագույն պիլոտաժի «Ստրիժի» (ռուս` Стрижи) ավիացիոն խումբը ավիաշոու կցուցադրի Երևանի երկնքում։

Ռուսաստանյան «Ստրիժի» ավիացիոն խումբը

Ռուսաստանյան «Ստրիժի» ավիացիոն խումբը

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ միջոցառումը սկսվելու է զորամասի դրոշի հանդիսավոր դուրս բերմամբ և շքերթով։ Ներկա են լինելու հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ներկայացուցիչներ և այլք։

Նշենք, որ ավիաշոուին մասնակցելու են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ՑՊԱՏ 237-րդ գվարդիական գնդի օդաչուները, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ավիացիայի օդաչուները:

Միջոցառմանը ելույթ են ունենալու նաև Հայաստանի պարաշյուտային սպորտի պարաշյուտիստները։

Տեղեկացնենք, որ «Ստրիժի» ավիացիոն խումբը կազմված է ՄիԳ-29 կործանիչներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *