ԱԺ փոխնախագահը հանդիպեց զոհված զինվորների մայրերին

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ:Հանդիպումը կայացավ զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ:

ԱԺ փոխնախագահը հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ

ԱԺ փոխնախագահը հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ

Նրանք ներկայացրին իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Լսելով զոհված զինվորների մայրերի բարձրացրած խնդիրները՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նման հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են նաեւ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում: ԱԺ փոխնախագահը զոհված զինվորների մայրերի հետ հետագայում ավելի լայն ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնեց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *