Թուրքական հրթիռներ՝ գերմանական բանակի կարիքների համար, միջադեպ թուրք-սիրիական սահմանին, օդային «պայքար» Ֆրանսիայի, Հունաստանի և Սիրիայի ինքնաթիռների ու ուղղաթիռների դեմ.
” Թուրքական դատարանն որոշել է ազատ արձակել «Բալյոզ» հեղաշրջման փորձի գործով 230 ձերբակալվածներին, ովքեր գործող և պահեստի զինծառայողներ են։ Ավելի վաղ Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել էր, որ մեղադրյալների դեմ ապացույցներ հավաքելու գործընթացի ժամանակ նրանց իրավունքները խախտվել են, իրավապահները գործել են անօրինական ճանապարհներով, այդ թվում՝ ապօրինի գաղտնալսել են նրանց։
” Անկարայի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի նախկին նախագահ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստի բանակի գեներալ, 1980 թվականի հեղաշրջման կազմակերպիչ Քենան Էվրենին։ Դատարանը 97-ամյա Էվրենին մեղավոր է ճանաչել «պետական կառույցների դեմ հանցավոր գործողություն» մեղադրանքով։
” Թուրքական ընկերությունն իր արտադրած կառավարվող հրթիռները ցանկանում է վաճառել Գերմանիայի զինված ուժերին, ինչի համար էլ համագործակցում է գերմանական MBDA Deutschland ընկերության հետ։ Թուրքական Roketsan (Ռոքեթսան) ընկերությունը Գերմանիայի զինված ուժերի Airbus Helicopters EC665 Tiger UHT հարվածային ուղղաթիռների համար առաջարկում է Cirit (Ջիրիթ) հրթիռները, որոնք ներկայում օգտագործում են Թուրքիայի զինված ուժերը։
” Թուրքիայի և Սիրիայի սահմանին (թուրքական Մարդին նահանգ) թուրքական զինված ուժերի ժամապահի վրա սիրիական տարածքից անհայտ անձինք կրակ են արձակել։ Թուրք զինծառայողի վրա փոքր տրամաչափով զենքից կրակ են արձակել հունիսի 17-ի ուշ երեկոյան։
” Ֆրանսիային պատկանող անհայտ ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հունիսի 16-ի ցերեկային ժամերին ֆրանսիական ինքնաթիռը շուրջ 3 րոպե անցկացրել է Թուրքիայի օդային տարածքում, ինչից հետո հեռացել է։
” Թուրքիայի զինված ուժերը երկրորդ օրն անընդմեջ հայտնում են Էգեյան ծովի օդային տարածքում Հունաստանի օդուժի մասնակցությամբ լարված իրավիճակի մասին։ Ըստ թուրքական կողմի՝ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։
” Հունիսի 14-ին սիրիական օդուժի Մի-17 ուղղաթիռը Լաթաքիայում՝ Թուրքիայի սահմանի (Հաթայ նահանգ) հարևանությամբ թռիչք է իրականացրել, ինչի ժամանակ թուրքական կողմն անմիջապես օդ է բարձրացրել 2 միավոր F-16 կործանիչ։Սիրիական ուղղաթիռը, թուրքական սահմանը չհատելով, հեռացել է, ինչից հետո թուրքերը վայր են իջեցրել ինքնաթիռները։
Ռազմաշաբաթը նաև