Թուրք-սիրիական սահմանին թուրք զինծառայող է վիրավորվել

Թուրքիայի և Սիրիայի սահմանին (թուրքական Մարդին նահանգ) թուրքական զինված ուժերի ժամապահի վրա սիրիական տարածքից անհայտ անձինք կրակ են արձակել։

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի չորրորդ սահմանապահ գնդի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։

Թուրք-սիրիական սահման

Թուրք-սիրիական սահման

 

Նրա վիճակը գնահատվում է նորմալ։ Թուրք զինծառայողի վրա փոքր տրամաչափով զենքից կրակ են արձակել հունիսի 17-ի ուշ երեկոյան։ Միջադեպի ընթացքում թուրքական կողմը կրակահերթ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ։ Սիրիական կողմում հնարավոր տուժողների մասին տեղեկություն չկա։

Ենթադրվում է, որ կրակ բացողը եղել է մաքսանենգ. մաքսանենգնեերը Սիրիայում հակամարտության ընթացքում զգալի ակտիվացել են սահմանին։

Նշենք, որ Թուրքիան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին, թեև խիստ լարված հարաբերություններ ունի Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ մի շարք տարածքներում հաստատված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ, որը նույնպես Ասադի դեմ պայքարող ուժերից է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *