«Սևերոդվինսկ» սուզանավը համալրեց Ռուսաստանի նավատորմը

885M նախագծի գլխավոր սուզանավը՝ «Սևերոդվինսկն» այսօր՝ հունիսի 17-ին, համալրեց ՌԴ ռազմածովային ուժերը։ Հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է ռուսաստանյան «Սևմաշ» նավաշինական ընկերությունում, որին մասնակցել է նաև ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Չիրկովը։

Սևերոդվինսկ սուզանավը ջուրն իջեցնելիս

Սևերոդվինսկ սուզանավը ջուրն իջեցնելիս

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հավելենք, որ սուզանավը փորձարկումներ էր անցնում դեռ 2013 թվականի դեկտեմբերի 30-ից։ «Սևմաշ» նավաշինական ընկերության մասնագետների գնահատմամբ՝ «Սևերոդվինսկը» ամենաժամանակակից և անաղմուկ սուզանավն է ռուսաստանյան արտադրության մեջ։

Նավը համալրել է Հյուսիսային նավատորմի հակաավիակրային դիվիզիան և կայանվելու է Զաոզերսկ քաղաքում։

Նշենք, որ նույն 885 նախագծի Յասեն (ռուս՝ “Ясень”) բազմանպատակային ատոմային սուզանավն էլ ստանալու է Կրասնոյարսկ անունը։ Նախատեսված է, որ սուզանավի կառուցման աշխատանքները կմեկնարկեն «Սևմաշ» նավաշինանական ընկերությունում ընթացիկ տարվա հուլիսի 19-ին։

Այս սուզանավը սերիական արտադրության երկրորդ սուզանավն է, որ կառուցվում է 885M նախագծի արդիականացման հիման վրա։ Այդ Յասենների վրա նոր սպառազինություն կտեղադրվի։ Յասեն նախագծի բազմանպատակային սուզանավերի հրթիռային սպառազինության կազմում են «Օնիկս» և «Կալիբր» գերձայնային թևավոր հրթիռները։

Նույն նախագծի Կազան և Նովոսիբիրսկ նավերը դեռևս կառուցման փուլում են։

Հավելենք նաև, որ պատվիրված նավերի թիվը փոփոխվել է։ Սկզբում հայտարարվել է, որ պատվիրվել է շուրջ 30 սուզանավ, այնուհետև թիվը նվազեցվել է մինչև 5-ի։ Այժմ հայտարարվել է մինչև 2020 թվականը 6 սուզանավ շահագործելու մասին։
Սուզանավի երկարությունը 119 մետր է, լայնությունը՝ 13,5 մետր, միջին արագությունը 55 կմ/ժ է։

One response to “«Սևերոդվինսկ» սուզանավը համալրեց Ռուսաստանի նավատորմը

  1. Pingback: Ռուսաստանում նախագծում են հինգերորդ սերնդի սուզանավեր՝ համալրված ռոբոտներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *