Զինծառայողները շրջել են «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ «Ճանաչիր մայրաքաղաքդ» ծրագրով ՀՀ տարբեր զորամասերում ծառայություն անցնող զինծառայողների համար կազմակերպվում են զբոսանք-էքսկուրսիաներ Երևանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։

Զբոսանք Երևանում

Զբոսանք Երևանում

Զինծառայողների առաջին խումբը, «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով շրջելով Երևանի տեսարժան վայրերով, այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։

«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին մեկ ամիս՝ յուրաքանչյուր կիրակի, ՀՀ զինծառայողներին է տրամադրվելու, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *