Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 17

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում շարունակվում են մարտական գործողությունները Կիևի կենտրոնական իշխանությունների և տեղում անկախություն հռչակած ապստամբների միջև։

Ստեղծված իրավիճակն ավել օպերատիվ ներկայացնելու համար առաջարկում ենք հետևել թարմացվող լրահոսին.

Մետալիստ քաղաք

Մետալիստ քաղաք

21։00-Լուգանսկի ղեկավարությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ բախումների ընթացքում հունիսի 17-ին զոհվել է ազգային գվարդիայի 4 մարտիկ, ևս 5-ը գերի են ընկել։

20։10-Ապստամբ շրջանների ղեկավարները հայտնում են ուժայինների գործողությունների արդյունքում զոհված խաղաղ բնակիչների մասին։ Դոնեցկից հայտնում են, որ Սլավյանսկի հրետակոծությանը զոհ են գնացել 3 քաղաքացիական: Սչասծիյե քաղաքում քաղաքացիականների գնդակահարության մասին են հայտնում նաև Լուգնասկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները՝ նշելով, որ ազգային գվարդիայի մարտիկներն այնտեղ իսկական սաֆարի են անցկացնում։

18։35-«Ռոսիյա» հեռուստաալիքի լրագրող Իգոր Կորնելյուկի զոհվելու կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ դրանում մեղավոր են նրանք, ովքեր իրենց կոչում են Ուկրաինայի իշխանություններ և հենց նրանք է, որ պետք է դադարեցնեն արյունահեղությունը։

17։00Լուգանսկում ականանետային կրակից զոհվել է ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող Իգոր Կոռնելյուկը։ Ռուսաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև լրագրողներ ու լրատվամիջոցներ արդեն իսկ հայտնել են իրենց վրդովմունքը կատարվածի վերաբերյալ և պահանջել, որ անցկացվի անաչառ քննություն՝ պարզելու համար դեպքի բոլոր մանրամասները։

Զոհված լրագրող Իգոր Կոռնելյուկը

Զոհված լրագրող Իգոր Կոռնելյուկը

16։35-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ վերջին երկու ամիսներին, ինչ-հարավ-արևելյան շրջաններում իրականացվում է  հատուկ գործողություն, զոհվել է կառույցի 5 զինծառայող, ևս 50-ը վիրավորվել են։

16:25-Դոնեցկի ապստամբները լրատվամիջոցներին հայտնել են, որ ուկրաինական կողմի գործողությունների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել՝ Կիևը մտադիր է վերահսկողություն սահմանել ՌԴ-ի հետ սահմանի այն հատվածներում, որոնք ներկայումս վերահսկում են Դոնբասի մարտիկները։ Հավանաբար այդ նպատակով է Ուկրաինան կուտակել մեծ թվով զորք ու զրահատեխնիկա, որոնց թվում շուրջ 200 տանկ։

16։20-Սեմյոնովկա բնակավայրի հրետակոծության արդյունքները

16։00-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հերքել են վերջին օրերին լրատվամիջոցներում տարածվող այն լուրերը, թե Ռուսաստանն ապստամբներին սպառազինություն է տրամադրել՝ մասնավորապես տանկեր։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն շրջանառության մեջ դրեց այն տեղեկույթունը, թե իրենք արձանագրել են, ինչպես է Ռոստովից Ուկրաինա փոխադրվում 3 միավոր տանկ ու համազարկային կրակի մի քանի ռեակտի կայաններ։

15։45-Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվում է Սլավյանսկի մատույցների հրետակոծումը, որպեսզի ապստամբները հնարավորություն ունենան վերականգնել քաղաքի ջրամատակարարման պոմպակայանը։ Նշվում է, որ այս քայլն արվում մարդասիկարական նկատառումներից։ Հիշեցնենք՝ այն վնասվել էր դեռևս հունիսի 10-ին։

15:20-Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ապստամբները հարձակվել են Ալեքսեևսկայա բնակավայրի մոտակայքում տեղակայված սահմանապահների դիրքերի վրա ու միաժամանակ վարել ականանետային կրակ։ Բախման ընթացքում վիրավորվել է 31 սահմանապահ։

15։00-Ռուսաստանյան լրատվամիջոցներում նախ հայտնվեց, ապա հերքվեց ՎԳՏՌԿ-ի լրագրողի մահվան մասին լուրը։ Լրագրող Իգոր Կորնելյուկը Լուգանսկում մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է, իսկ նրան ուղեկցող օպերատորի կարողացել է խուսափել վնասվածքներից։

13։10-«Արևմուտքը պետք է ազդի ուկրաինական իշխանությունների վրա, որոնք հրաժարվում են ամբողջովին աջակցել ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզին»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

12։30-Մարիուպոլում կրակոցներ են լսելի։ Ականատեսների վկայությամբ՝ կան նաև վիրավորներ։

11։44-Մետալիստ բնակավայրում (Լուգանսկի մոտակայք) շարունակվում են մարտական գործողությունները։ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ուկրաինացի ուժայինները զբաղեցրել են բնակավայրը, որի վրայով ուղղաթիռներ են թռչում։

10։45-Ալեկսեևկա բնակավայրի մոտ գիշերը մարտեր են եղել Ուկրաինայի սահմանապահների և ապստամբների միջև։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ ապստամբները սահմանապահների դիրքերի վրա ականանետերով  կրակ են բացել, ինչին հետևել է փոխհրաձգրությունը։ Մարտերի ժամանակ ուկրաիանական կողմը 31 վիրավոր ունի։ Սահմանապահների հետ դիրքերում եղել են նաև Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողներ, որոնց շարքերում նույնպես վիրավորներ են եղել։ Շարքից դուրս է եկել նաև ուկրաինական կողմի 3 ավտոմեքենա։

10։35-Գիշերն ուկրաինական օդուժն ավիահարված է հասցրել Գոլմովսկի ավանի ուղղությամբ, որը Գորլովկայի հարևանությամբ է։ Ըստ ապստամբների՝ պատասխան կրակի ժամանակ իրենց հաջողվել է վնասել Ուկրաինայի ՌՕՈւ Սու-25 գրոհիչը։ Գործողությանը մասնակցող մյուս Սու-25-ը կարողացել է անվնաս հեռանալ։ Այս տեղեկությունը դեռ պաշտոնակա հաստատում չի ստացել։

10։30-Գիշերն ուկրաինական ուժայինները հրետակոծել են Լուգանսկի շրջակայքը։ Արկեր են պայթել Մետալիստ ավանի տարածքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *