Ադրբեջանում ներքին զորքերի զինծառայողը կրակել է ծառայակցի վրա

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը հունիսի 14-ին՝ նախնական տվյալներով զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, կրակել է ծառայակցին։

Պայմանագրային Ալլահվերդի Գուլիևի արձակած գնդակից վիրավորվել է նրա ծառայակից Զահիդ Աբդուլլաևը։

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությաւնը ներքին զորքերի մամուլի ծառայությունից տեղեկությունը միջադեպի վերաբերյալ հաստատել են՝ նշելով, որ տուժածը ստացել է թեթև վնասվածքներ, նրա վիճակը կայուն է։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *