Արդիականացվելու է Լեոպարդ-2 տանկերի «տեսողությունը»

Գերմանիայի, Կանադայի ու Դանիայի զինված ուժերի սպառազինության մեջ առկա Լեոպարդ-2 (Leopard-2) տանկերն արդիականացնելու ու դրանց վրա նոր դիտման սարքավորումներ տեղադրելու վրա երկրները կծախսեն մոտ 20,3 մլն ամերիկյան դոլար, ինչպես հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Գերմանական Լեոպարդ-2Ա4 (Leopard 2A4) հիմնական մարտական տանկ

Գերմանական Լեոպարդ-2Ա4 (Leopard 2A4) հիմնական մարտական տանկ

Երեք երկրների տանկերի արդիականացման աշխատանքները կատարելու է Cassidian Optronics GmbH ընկերությունը, որը տանկերի վրա տեղադրելու է սեփական արտադրության երրորդ սերնդի ջերմացուցիչ սարքավորումներ, ինչպես նաև դիտման ու կից սարքավորումներ: Ջերմացուցիչ ATTICA սարքավորումից, որից օգտվում է տանկի հրամանատարը, կունենա նաև տանկի նշանառու օպերատորը: Այդպիսով, տանկի հրամանատարը կկարողանա նշանառուին փոխանցել թիրախների մասին տեղեկություններն ու նոր թիրախներ փնտրել:

Արդիականացման ենթակա 100 միավոր Լեոպարդ-2 տանկերը, արդիականացնող ընկերության հաղորդման համաձայն, ավելի մեծ հեռավորությունների վրա դիտարկելու ու թիրախներ նշանառելու հնարավորություն կունենան:

Լեոպարդ-2 տանկերը նախագծվել են Գերմանիայում ու արտադրվում են 1979-ից։ Տանկի սպառազինության մեջ մտնում են 120 մմ հարթափող թնդանոթն ու մեկական թնդանոթին կցված ու զենիթային 7,62 մմ գնդացիրները։ Անձնակազմի քանակը 4 հոգի է։ Տանկի առավելագույն արագությունը շուրջ 70 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 1500 ձիաուժ։ Ներկայումս Լեոպարդ-2 տանկերով զինված են աշխարհի 17 պետությունների զինված ուժեր։ Տանկի մեկ միավորի գինը շուրջ 5,7 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *