Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպան վիրավորվել է գլխի շրջանում

Ադրբեջանում սահմանապահ պետական ծառայության լեյտենանտը վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Միջադեպը գրանցվել է սահմանապահ ծառայության նավերից մեկի վրա։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՆՍ» գործակալությունը։

Ի սկզբանե նշվում էր, որ լեյտենանտ Նիջաթ Ռուսթամովը հրազենային վնասվածք է ստացել քունքի հատվածում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ գլխի շրջանում ստացած նրա վնասվածքը բեկորային է։

Վիրավոր սպային տեղափոխել են հոսպիտալ, որտեղ միացրել են արհեստական կենսաապահովման համակարգ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ դեռևս հայտնի չեն։ Պետական սահմանապահ ծառայությունը ևս մեկնաբանություն առայժմ չի տվել։

One response to “Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպան վիրավորվել է գլխի շրջանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 15-21 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *