ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի 83-րդ բրիգադում (Ուսսուրիյսկ՝ Վլադիմվոստոկի հարևանությամբ) նորակոչիկների երդման արարողության ժամանակ զրահափոխադրիչը վրաերթի է ենթարկել նորակոչիկներից մեկին:

Զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդը չի կարողանում հաջող անցկացնել մեքենան շարքի կողքով ու վրաերթի է ենթարկում նորակոչիկներից մեկին
Վիրավոր նորակոչիկին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիրավորման աստիճանի մասին տեղեկություններ չկան:
Նորակոչիկների երդման արարողության ժամանակ նախատեսված էր, որ զորամասի զրահափոխադրիչն ու դրան հետևող ԿամԱԶ բեռնատարը պիտի ցուցադրական շրջան կատարեին շարահրապարակով, որտեղ շարված էր զորամասի անձնակազմը: Մեքենաները նաև կրակելու էին ուսումնական փամփուշտներով:
Երթի ընթացքում, սակայն, զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդը չի կարողանում հաջող անցկացնել մեքենան շարքի կողքով ու վրաերթի է ենթարկում նորակոչիկներից մեկին: 13,6 տոննա զանգվածով զրահափոխադրիչի անցնելուց հետո զինծառայող վեր է կենում տեղից, սակայն անմիջապես էլ ուշաթափ ընկնում է: Դրանից հետո նրան տեղափոխում են հիվանդանոց:
Միջադեպի տեսագրությունը տեղադրվել է համացանցում:
* Տեսանյութում առկա է ոչ պատշաճ բառապաշար: