Բաքվում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Rose Roth սեմինարը. մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը

Հունիսի 16-ին Բաքվում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose Roth սեմինարը, որին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունը։ Սեմինարն անցկացվում է «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրի ներքո։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Հայաստանյան պատվիրակության անդամնրը Բաքվում

Հայաստանյան պատվիրակության անդամները Բաքվում

Ընդհանուր առմամբ 28 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ եռօրյա սեմինարը ղեկավարում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Հյու Բեյլինը։

Ելույթով հանդես են գալու նաև Ադրբեջանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ որոնց թվում են ադրբեջանական մեջլիսի նախագահն ու ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ադրբեջանական պատվիրակության ղեկավարը։ Օրինաչափ է, որ սեմինարի ընթացքում արցախյան հիմնախդնրի վերաբերյալ զեկույցվով հանդես կգա Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը։

Հայաստանյան կողմը ներկայացնում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի Rose Roth սեմինարներն անցկացվում են տարեկան 3-ից 4 անգամ՝ ՆԱՏՕ-ի անդամ կամ գործընկեր երկրներում։ Դրանց նպատակն է կազմակերպել բազմակողմանի հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային նշանակության կամ արդիական բնույթ կրող այլ հարցեր հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *