F-35 կործանիչի թռիչքի ժամանակ յուղի արտահոսք է եղել

Հինգերորդ սերնդի F-35B կործանիչի թռիչքի ժամանակ հայտնաբերվել է շարժիչին մատակարարվող յուղի արտահոսքի դեպք, ինչից հետո ինքնաթիռն արտադրող Lockheed Martin ընկերությունը սկսել է ստուգել իր արտադրած բոլոր F-35 կործանիչները։

F-35B

 

Մասնագետները ստուգել են F-35 կործանիչների զգալի մասը, սակայն նմանատիպ անսարքություններ չեն հայտնաբերվել և նրանց հետագա թռիչքները թույլատրվել են։

Հիշեցնենք՝ Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և ռազմածովային ուժերի կարիքներին։

Կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվերներ ներկայացրել են մի շարք երկրներ՝ այդ թվում Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Իսրայելն ու Ավստրալիան։ 

F-35 կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։

Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ»-«օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։ Մեկ միավորի գինը տատանվում է 155-199 մլն ամերիկյան դոլարի միջև՝ կախված մոդիֆիկացիայից։

2 responses to “F-35 կործանիչի թռիչքի ժամանակ յուղի արտահոսք է եղել

  1. Pingback: Թռիչքուղու վրա բռնկվել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչը | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր F-35 կործանիչների թռիչքներն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *