Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 15

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Ուկրաինայի ուժայինները Սլավյանսկի մատույցներում

16։55-Դեռևս չճշտված տեղեկություններով, հունիսի 15-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Շուտովը։ Տեղեկությունն այս մասին տարածել է «Ուկրաինսկայա Պրավդա» պարբերականը։

16։10-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը լրատվամիջոցներին հաստատել է, որ հունիսի 14-ի վաղ առավոտյան օդանավակայանի մոտակայքում վայրէջք իրականացնող Իլ-76 բեռնատար ինքնաթիռը խոցել են ապստամբները։ Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով զոհվել էր 49 զինծառայող։ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հանձնարարել է պատժել բոլոր նրանց, ում մեղավորությամբ որ եղել է այդ աղետը։

15։25ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հստակեցրել է, թե ինչ ուղղությամբ է խորանալու ռազմական բլոկի և Ուկրաինայի համագործակցությունը։ Նա նշել է, որ առայժմ խոսքը գնում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ուկրաինայի ամբողջական մասնակցության հնարավորության ընձեռումը։

14։50-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը լրատվամիջոցներին հայտնել է, որ  շրջանում անցնող օրերին ուժայինների գործողությունենրին զոհ են գնացել շուրջ 100 հոգի, որոնց թվում են ինչպես ինքնապաշտպանության մարտիկներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։

14։10-Լուգանսկի ապստամբները լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենց հաջողվել է ուժայիններից հետ խլել Լուգանսկայա բնակավայրը։ Բախման ընթացքում ընթացքում եղել են նաև կորուստներ, սակայն ստույգ թվեր դեռևս հայտնի չեն։

13։35-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաալիքի 2 լրագրողները կալանավորված են, նրանց հետ ամեն ինչ կարգին է։ Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական հատուկ ծառայությունները խաչընդոտում են ռուսաստանյան՝ խիստ ընդգծված հակաուկրաինական քարոզչություն իրականացնող լրատվամիջոցների թղթակիցների աշխատանքը։

12։50-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ուժայիններն էվակուացրել են անցյալ շաբաթ ապստամբների կողմած վնասված Մի-24 ուղղաթիռը, որի անձնակազմը դուրս էր բերվել գործողությունների գոտուց, սակայն ուղղաթիռը մնացել էր վթարային վայրէջքի տեղում։ Այժմ դրա դուրսբերման համար իրականացվել է առանձին գործողություն, որի ընթացքում սակայն վիրավորվել է 7 զինծառայող։ Ուղղաթիռն ի վերջո հաջողվել է դուրս բերել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *