ՌԴ ռազմաօդային ուժերը ստացան Սու-34 ռմբակոծիչների առաջին խմբաքանակը

Ռուսաստանյան Սուխոյ ավիաշինական ընկերությունը 2014-ի հունիսի 10-ին ՌԴ պաշտպանության նախարարությանն է փոխանցել Սու-34 ճակատային ռմբակոծիչների առաջին խմբաքանակը։ Մատակարարումն իրականացվել է 2013-ին ստացած պետական խոշոր ծավալների պատվերի շրջանակում։ Այս մասին հայտնող հաղորդագրությունը տարածել է ընկերության մամուլի ծառայությունը։

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Սու-34 ճակատային ռմբակոծիչ

Հայտնի է, որ 2013-ին կնքված պայմանագրով ընկերությունն ինքնաթիռներ կմատակարարի զինված ուժերին մինչև 2020 թվականը, իսկ պատվերի նախնական քանակը 92 միավոր է։

Հանձնման-ընդունման հանդիսավոր արարողությունը կայացել է Նովոսիբիրսկի ավիաշինական գործարանում, որտեղից էլ ճակատային ռմբակոծիչները կատարել են ռազմաօդային ուժերի կազմում իրենց առաջին թռիչքը և ուղղություն վերցրել մշտական տեղակայման ավիաբազաներ։

Սու-34 ճակատային ռմբակոծիչը կարող է զարգացնել մինչև 1 900 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ Ինքնաթիռը կարող է մարտական խնդիրներ կատարել մինչև 4 000 կմ հեռավորության վրա։ Սպառազինությունում Սու-34-ն ունի 1 հատ 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և ամրացման 12 կետ՝ մինչև 8 000 կգ ընդհանուր զանգվածով ռումբ և հրթիռային սպառազինություն կրելու հնարավորությամբ։

2 responses to “ՌԴ ռազմաօդային ուժերը ստացան Սու-34 ռմբակոծիչների առաջին խմբաքանակը

  1. Pingback: ՌԴ Սու-34 ռմբակոծիչները մարտական հերթապահություն են իրականացնելու Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ (վիդեո) | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանի զինուժը շուտով կստանա 100-րդ Սու-34 ռմբակոծիչը. (ֆոտո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *