Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական արտակարգ պատահարը։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Սամեդ Ազադ օղլու Ռասուլզադեն, ըստ նախնական վարկածի, իրեն է կրակել զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Պաշտպանության նախարարությունը տեղեկությունը հաստատել է, ինչպես նաև նշել, որ մանրամասները պարզելու նպատակով տարվում է հետաքքնություն։
Այլ տեղեկություններ այս պահի դրությամբ հայտնի չեն։