Վրաստանում անցկացվել է վրաց-գերմանական համատեղ ֆորում

Թբիլիսիում անցկացվում է վրաց-գերմանական երրորդ մարտավարական ֆորումը։ Ֆորումին մասնակցել են Վրաստանի և Գերմանիայի գործադիր և օրենսդիր մարմիններից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից։

Վրացա-գերմանական երրորդ ֆորում

Վրացա-գերմանական երրորդ ֆորում

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հունիսի 11-ին ֆորումի բացումն արել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության վրա։

Նիստի ժամանակ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Գերմանիայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության մասին, շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին Վրաստանում սերժանտական դպրոցի զարգացմանն աջակցելու համար։

Հավելենք, որ նույն օրը Իրակլի Ալասանին հանդիպումներ է ունեցել նաև Բունդեսթագի երկու անդամների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *