Վրաստանում է Ալբանիայի պաշտպանության նախարարը

Պաշտոնական այցով Վրաստանում է Ալբանիայի պաշտպանության նախարար Միմի Կոդելին։ Հունիսի 11-ին նրան ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցեր։

Ալբանիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Ալբանիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպմանը նշել է, որ վրացական կողմը հետաքրքրված է ալբանական ռազմական հաստատությունների հետ կապ ունենալու համար, ինչպես նաև առաջարկել է, որ ալբանացի զինծառայողները պատրաստություն անցնեն Վրաստանի լեռնային Սաչխեր դպրոցում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՆԱՏՕ-ին ինտեգրացիայի հարցը, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցությունը։
Օրակարգում եղել է նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Հանդիպման ավարտին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ալբանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր երազանքին հասնելուն։

«Ալբանիան ՆԱՏՕ-ին վերջերս անդամագրված երկրներից է, բայց մենք ցանկանում ենք մեր փորձը ներկայացնել վրացական կողմին։ ՆԱՏՕ-ն մեր երազանքն էլ է եղել 5 տարի առաջ»,- ասել է Միմի Կոդելին։

Հավելենք նաև, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարներն այցելել են նաև Վազիանի զորավարժարանում ընթացող Agile Spirit 2014 զորավարժությանն ու հետևել ակտիվ փուլին։ Զորավարժարանում են եղել նաև Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Վրաստանում մեկնարկել է վրացա-ամերիկյան համատեղ Agile Spirit 2014 զորավարժությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *