ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 13-ին կայացել է Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին քննարկվել են տարեսկզբից մինչ օրս կատարված աշխատանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը:
Հանդիպմանը հանձնաժողովի անդամները ներկայացրել են վերջին մի քանի ամիսներին իրականացված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով: Արձանագրվել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիների և անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող աջակցության հարցերում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի անդամներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: