ՀՀ ՊՆ-ում ընդունել են գերմանական պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 12-ին ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր:

Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան պահպանելու համար` նշելով նաև ՆԱՏՕ-ի տեսանկյունից Հայաստանի նման գործընկերոջ կարևորությունը` մասնավորապես կայունության և խաղաղության պահպանման գործողությունների շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարարը տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում վերահաստատել է հայաստանյան կողմի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն են և ուժի տեսանկյունից ցանկացած պարտադրանք դատապարտված է ձախողման:

Հանդիպմանը քննարկվել են նաև այլ հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *