Փոխծովակալ Սերգեյ Ավագյանցը նշանակվել է Ռուսաստանի ՌԾՈՒ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար: Ադրբեջանցի լրագրողն անդրադարձել է տեղի բանակի ներքին վիճակին: Ավտովթարից պայմանագրային զինծառայող է զոհվել:
- «Ադրբեջանը ցանկացած համապետական ընտրության ժամանակ իրեն նման ձևով է պահում, ինչն անշուշտ դատապարտելի է»,- մեկնաբանելով վերջին 1-2 շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող կրակահերթերն ու դիվերսիայի փաստը՝ ասել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
- «Արտակ Նազարյանի գործով վկան դեպքից հետո 10 օր պահվել է Բերդի Ռազմական ոստիկանությունում, ինչը քրեական դատավարության օրենսգրքի 106 հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների խախտում է: Հայկ Նազարյանի պնդմամբ՝ նրան մի քանի անգամ հարցաքննել են ռազմական ոստիկանությունում։ Սակայն քրեական գործում միայն մի հարցաքննության արձանագրություն է առկա»,- գրում է hra.am-ը:
- «Բոլոր նախապայմաններն առկա են պնդելու, որ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսն անց է կացվելու ամենաբարձր մակարդակով»,- ասել է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ներկայացնելով կազմակերպության Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները՝ ասել է, որ ՀԱՊԿ-ն մտադիր է ուժեղացնել արձագանքն այն մարտահրավերների նկատմամբ, որոնց հետ վերջին ժամանակներս բախվում են կազմակերպության անդամ երկրները:
- «Դեպքերը խոսում են Ադրբեջանի ՊՆ-ում հանցավոր անարխիայի առկայության մասին»,- իրականացրած հետաքննությունից հետո՝ նման եզրահանգման է եկել ադրբեջանցի լրագրողը:
- ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Մուլինո ռազմական հրաձգարանում ռազմամթերք է պայթել, որի հետևանքով 6 զինծառայող զոհվել է, մի քանիսը՝ վնասվածք են ստացել:
- Վերջին 3 տարում Իրանը գնած սպառազինության համար վճարել է 574 մլն դոլար:
- Պարսից ծոցի շրջանում ամերիկյան կործանիչ է վթարվել:
- Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական հետախուզությունը գաղտնալսում է թուրք օդաչուների բանակցությունները:
- Մոսկվան չի բացառում, որ կարող է որոշում կայացնել եվրոպական հակահրթիռային պաշտպանության օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին` «ՀՀՊ համակարգի ապակայունացնող բնույթի պատճառով»: Հայտարարել է ՌԴ ԳՇ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:
- Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զինվորական ծառայությունից խուսափողների, ռազմական օրենսդրության որոշ դրույթներ խախտողների նկատմամբ համաներում կիրառելու մասին որոշում է ստորագրել: