Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։
Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։
21։10-Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպիսին է պատկերը Մարիուպոլ քաղաքում։ Հիշեցնենք, որ ուժայիններին այսօր հաջողվել է ամբողջությամբ վերահսկողություն սահմանել այդ քաղաքի նկատմամբ։
20:00-Ուկրաինայի ուժայիններին պատկանող հետևակի մարտական մեքենան հատել է ՌԴ սահմանը Ռոստովի շրջանում։ ՌԴ նախագահ ՎԼադիմիր Պուտինը արտաքին գործերի նախարարությանը հանձնանրարել է անցկացնել դիվանագիտական դեմարշ ընդդեմ Ուկրաինայի։ Ավելի մանրամասն՝ Ուկրաինական զրահամեքենան հատել է ՌԴ սահմանը. Պուտինը հանձնարարել է անցկացնել դեմարշ
19:00-Լուգանսկում մարտեր են ծավալվել ապստամբների և ուժայինների միջև ու ինչպես հաղորդում են ականատեսները, օդանավակայանում բռնկվել է հրդեհ։
18։00- Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը որոշ տվյալներ է ներկայացրել Մարիուպոլում ընթացած գործողության վերաբերյալ։ Ըստ նրա՝ ուկրաինացի ուժայինների հետ մարտերում սպանվել է 3 ապստաբմ, 17-ը վիրավորվել և 41 հոգի ձերբակալվել է։
16։20- ԵԱՀԿ դիտորդների երկու խմբերը, որոնց, ըստ ուկրաինական կողմի, ապստամբները ձերբակալել էին Ուկրաինայի հարավ-արևելքում, դեռ շարունակում են անհայտ վայրում մնալ։ ԵԱՀԿ-ում նշել են, թե մինչ այս «ոչ մի մարդ, ոչ մի կազմակերպություն» իր վրա չի վերցրել դիտորդների անհետացման պատասխանատվությունը և նրանց հետ կապ հաստատված չէ։
15։20- «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» մամուլի ծառայությունից հայտնել են, թե ուկրաինական կողմը շրջանի հյուսիսային հատվածին ծանր զրահատեխնիկա է մոտեցնում։ Նշվում է նաև, որ Լուգանսկի տարբեր կետերում բախումները շարունակվում են։
14։20- Դոնեցկի Դոբորովոլսկի շրջանում մարտեր են։ Ականատեսների վկայությամբ՝ մարտերի ընթացքում պայթեցվել է տեղի բանջարեղենի բազան։
14։00- Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ոչնչացրել է 40 ապստամբի Դոնեցկի շրջանի Սնեժնոե քաղաքի մոտ։ Ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը նշել է, թե ապստամբների ավտոշարասյուններին նախ հարված է հասցվել ուղղաթիռներից, ապա նաև դեսանտ է իջեցվել։ Ըստ նույն աղբյուրի՝ հակառակորդ կողմը 40 զոհ է ունեցել և ոկորցրել է 12 միավոր ավտոմեքենա։
12։30- Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, թե Մարիուպոլում ուկրաինացի ուժայինները կարողացել են 11 ապստամբի գերեվարել, իսկ քաղաքում իրավիճակը հանգիստ է։
12։15- Դոնեցկում միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այսօր առավոտյան կյանքից հեռացել է ծանր վնասվածք ստացած վիրավորներից ևս մեկը։ Նշենք, որ նախօրեին երեկոյան Դոնեցկի կառավարության տան դիմաց պայթեցվել էր «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավար Դենիս Պուշիլինին տեղափոխող միկրավտոբուսը։ Պայթյունի պահին վերջինս դեպքի վայրում չի եղել և չի տուժել։ Բացի 3 զոհվածից, ևս 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել։
12։00- Լրատվամիջոցները շարունակում են խոսել Դոնեցկի ապստամբերի սպառազինությունում հայտնված տանկերի մասին։ Համացանցում տարածվել են լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցով ցույց են տալիս, թե ապստամբներն իրենց ձեռքի տակ արդեն նաև տանկեր ունեն։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ապստամբներն ունեն 1-3 միավոր Տ-64Վ տանկեր, որոնք նրանք կարողացել են վերցնել ուկրաինական կողմից։
11։30- Ականատեսները հայտնում են, որ Լուգանսկի մոտակայքի Մակարովո բնակավայրն ուկրաիանական կողմը հրետակոծել է, ինչի հետևանքով բնակելի տներ են վնասվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր ու գազատարը, ինչպես նաև որոշ շինություններ։
11։20- Մարիուպոլում մարտեր են տեղի ապստամբների և ուկրաինական ուժայինների միջև։ Վերջիններս փորձում են գրավել քաղաքում տեղակայված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» շտաբը։ Ուկրաինայի ազգային գվարդիան հաստատել է, որ Մարիուպոլում մարտերի հետևանքով 4 անդամ է վիրավորվել։ Ապստամբներն իրենց հնարավոր կորուստների մասին տվյալներ չեն հաղորդում, թեև ուկրաինականա կողմը նշում է՝ ապստամբները կորուստներ ունեն։ Ներկայում մարտերը շարունակվում են։
11։15- Դոնեցկի կառավարության շենքի մոտ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին տեղափոխող միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։
Միկրոավտոբուսը պայթեցվել է հունիսի 12-ի երեկոյան։ Պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, մի քանիսն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Պուշիլինը պայթյունի հետևանքով չի տուժել, քանի որ չի եղել դեպքի վայրում. Նա այցով Մոսկվայում էր։ Դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած պայթյունի հետևում։
Pingback: Ուկրաինական զրահամեքենան հատել է ՌԴ սահմանը. Պուտինը հանձնարարել է անցկացնել դեմարշ | Ռազմ.info