Ռուսաստանի դեսանտայինները փորձարկում են նոր «Ռակուշկա» զրահափոխադրիչը

ՌԴ Զզինված ուժերի օդադեսանտային ուժերի անձնակազմը սկսել է 8 միավոր նոր ԲՏՌ-ՄԴՄ «Ռակուշկա» զրահափոխադրիչների փորձարկումները, ինչի մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է զինված ուժերի մամուլի վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Եվգենի Մեշկովը:

Ներկայում զրահափոխադրիչները զորային փորձարկումների փուլում են, ինչը հաջող անցնելու դեպքում զրահափոխադրիչները կամրակցվեն փորձարկումներ անող զորամասին:

Ռուսաստանյան նոր ԲՏՌ-ՄԴՄ «Ռակուշկա» զրահափոխադրիչը Նիժնի Տագիլում անցկացված RAE-2013 ցուցահանդեսի ժամանակ

Ռուսաստանյան նոր ԲՏՌ-ՄԴՄ «Ռակուշկա» զրահափոխադրիչը Նիժնի Տագիլում անցկացված RAE-2013 ցուցահանդեսի ժամանակ

Նշենք, որ ՌԴ դեսանտային զորքերը 2013-ի կեսերին արդեն պիտի ունենային 10 ԲՏՌ-ՄԴՄ «Ռակուշկա»զրահափոխադրիչներ ու ևս 10 միավոր նոր ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենաներ։ Դրանք վերջնական փորձարկումները պետք է անցած լինեին 2013-ի վերջերին ու արդեն սկսեին շահագործվել ԶՈւ կողմից։

Սակայն զրահատեխնիկայի մասերն արտադրող որոշ ընկերություններ ուշացրել էին իրենց պարտավորվածությունների կատարումն, ինչի պատճառով զրահափոխադրիչների տրամադարումը ՌԴ զինված ուժերին ժամանակավոր դադարեցվել էր:

Այդուհանդերձ, որոշ տվյալներով 2013-ին ռուսաստանյան բանակը ստացել է 2 միավոր «Ռակուշկա» զրահափոխադրիչներ, իսկ մինչև 2014-ի կեսերը պիտի ստանա ևս 10 միավոր:

Զրահափոխադրիչը բազմանպատակային է, սակայն հիմնականում նախատեսված է օդային փոխադրամիջոցներից դեսանտավորման համար: «Ռակուշկան» ունի 13,2 տոննա զանգված, տեղափոխում է մինչև 15 զինծառայող, որոնցից 2-ը մեքենայի անձնակազմն են:

Զրահափոխադրիչը զինված է 7,62 մմ-անոց երկու գնդացիրներով: Մեքենայի զրահն ապահովում է հակափամփշտային պաշտպանություն: «Ռակուշկան» լողացող է, իսկ խճուղիներով շարժվում է մինչև 70 կմ/ժ արագությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *