Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի Tiger Meet-2014 զորավարժությանը, որը նախատեսված է Դաշինքի անդամ պետությունների ռազմաօդային ուժերի համար և այս անգամ անցկացվում է Գերմանիայի տարածքում։
Թուրքիայի հետ մեկտեղ օդուժի վարժանքներին մասնակցելու են Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Լեհաստանը, Իտալիան և Նիդերլանդները։
Վարժանքներն անց են կացվելու հունիսի 13-27 գերմանական «Ջագել» ավիաբազայում։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ թուրքական կողմը զորավարժությանը ներկայանալու է 5 միավոր F-16 կործանիչներով և նրանց անձնակազմերով։
ՆԱՏՕ-ի Tiger meet (Վագրերի հավաք) ամենամյա զորավարժությունն անցյալ տարի անցկացվել է Նորվեգիայում։ Թուրքիայի զինված ուժերը ներկայացված են եղել 3 միավոր F-16 կործանիչներով։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 8-14 | Ռազմ.info