ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են Արցախյան հիմնախնդրին

Հունիսի 10-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:

Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակներում մշտական ներկայացուցչության գործունեությունը:

Հանդիպում ՄԱԿ-ում

Հանդիպում ՄԱԿ-ում

Դեսպան Մնացականյանը և Բան Կի-մունը անդրադարձան Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այդ համատեքստում ընդգծվեց հիմնահարցի խաղաղ կարգավորման անհարժեշտությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ձևաչափի անփոխարինելիությունը:

Զրույցի ավարտին դեսպան Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի վճռականությունը` շարունակելու կառուցողական համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում և իր նպաստը բերելու միջազգային խաղաղությանն ու զարգացմանը, ինչպես նաև միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրների լուծմանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *