Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 11

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։

17։35- ԵԱՀԿ դիտորդները վաղաժամ դադարեցրել են դիտարկումը Լուգանսկում, տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները։ Դիտարկումը ժամանակավորապես դադարեցվել է «լարված իրավիճակի» առկայության պատճառաբանությամբ։

17։30- Ապստամբները հերքում են իրենց կողմից Սլավյանսկի ժողովրդական քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովի ձերբակալության մասին տեղեկությունները։ Ավելի վաղ նշվում էր, թե Պոնոմարյովը ձերբակալվել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովի հրամանով։

17։15- Սլավյանսկում խմելու ջրի լուրջ խնդիրներ են։

15։30- Սլավյանսկում է մնացել բնակչության 6 տոկոսը. 117 հազար բնակիչ ունեցող քաղաքում ներկայում 7 հազար մարդ է մնացել։ Նման տվյալներ է ներկայացնում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

12։00- Ապստամբներն առավոտյան կրակ են բացել Լուգանսկի օդանավակայանի ուղղությամբ, որը ներկայում Ուկրաինայի ազգային գվարդիայի վերահսկողության ներքո է։

10։50- ՌԴ-Ուկրաինա սահմանի՝ Դոնեցկի Շախտյորսկի շրջանի Դմիտրովկա գյուղի հարևանությամբ հատվածն անցել է ապստամբների վերահսկողությանը։ Այս մասին տեղեկացրել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները։ 10։40- Մարիուպոլում ձերբակալվել է ուկրաինացի մայոր, ով մեղադրվում է ապստամբներին զենք ու զինամթերք վաճառելու համար։ Ներկայում շարունակվում է գործով հետաքննությունը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *