Երեկ Դովեղում նոր կրակոցներ են հնչել. օրվա ամփոփում

Ադրբեջանական դիվերսիայի ականատեսը պնդել է, որ երեք հայ զինծառայողներին սպանողներն ադրբեջանցիներն են եղել: Նախաձեռնություններից մեկը հայտարարություն է տարածել՝ ՀՀ ղեկավարությանը հորդորելով հայ զինծառայողներին չկերակրել «գոմեշի սառեցված մսով»: Յուրի Խաչատուրովը պարգևատրվել է:

  • Տավուշի մարզում գրանցված վերջին երեք պատահարների առնչությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռևս պաշտոնական նոր հրապարակումներ չի անում:
  • Այս գիշեր Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոտակայքում կրկին խախտվել է հրադադարի ռեժիմը: Իսկ  երեկ առավոտյան ժամը 11-ի սահմաններում մի ավտոմեքենա մտել է սահմանամերձ Դովեղի գյուղամեջ, մեքենայից կրակ բացել, սպանել մի աքլոր և այն գցելով մեքենայի մեջ, հեռացել: Դեպքի մանրամասները ճշտում է տեղի ոստիկանությունը:
  • Ադրբեջանական դիվերսիայի ականատեսը պնդել է, որ երեք հայ զինծառայողներին սպանողներն ադրբեջանցիներն են եղել:
  • «Բանակում անարդարություններին՝ Ոչ» նախաձեռնությունը հանդես է եկել հերթական «Բաց նամակ»-ով, որում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է անում, թույլ չտալ, որ հայ զինվորին կերակրեն «էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսով»։
  • «Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերը եղել և գտնվում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մշտական ուշադրության կենտրոնում»,- համոզված է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
  • Բակո Սահակյանի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
  • Արթուր Սաքունցը համոզված է, թե հացադուլ հայտարարած զինվոր Սարգիս Կիակոսյանին ՔԿՀ-ում պատժում են:
  • 2012թ. մայիսի 3-ից 4-ը Մոսկվայում կկայանա հակահրթիռային պաշտպանության միջազգային ներկայացուցչական գիտաժողով` «Հակահրթիռային պաշտպանության գործոնը անվտանգության նոր տարածության ձևավորման մեջ» խորագրով: Կմասնակցի նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
  • Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բահերին մեկնել է Ռուսաստան` փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ քննարկելու առաջիկա «5+1» ձևաչափով հանդիպման մանրամասները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *